ՊԵԿ-ը քննարկում է սահմանին վճարվող ԱԱՀ-ի վերացման առաջարկները

12:04, 11 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեում քննարկվում են սահմանին վճարվող ավելացված արժեքի հարկի վերացման առաջարկները։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Մենք ներկայում քննարկում ենք սահմանին վճարվող ավելացված արժեքի հարկի վերացման առաջարկները, ինչն ավելի լավ և խթանիչ պայմաններ կստեղծի տնտեսվարողների համար։ Այսինքն՝ ապրանքների մաքսազերծման գծով ԱԱՀ հարկ սահմանին չեն վճարի։ Սակայն, հաշվի առնելով ներկայիս վարչարարական ռիսկերը և այն հնարավոր առաջացող խնդիրները, որոնց զսպման ուղղությամբ պետք է վարչարարությունը կատարելագործել, այս փուլում դեռևս նպատակահարմարություն չենք գտնում։ Դա մի փոքր ավելի ուշ կլինի, երբ կհասնենք հարկային կարգապահության համապատասխան մակարդակի»,- ասաց ՊԵԿ նախագահը։

 


© 2009 ARMENPRESS.am