ԵԱՀԿ գործող նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան

19:37, 10 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն պատրաստվում է առաջիկայում այցելել Հայաստան և Ադրբեջան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Լինդեն գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:  

«Օգտակար ճեպազրույց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի հետ Ադրբեջան և Հայաստան իմ առաջիկա այցից առաջ»,- գրել է Լինդեն:


© 2009 ARMENPRESS.am