ԵՄ-ն հստակ ներկայացրել է հայ գերիների խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը. ԵՄ դեսպան

16:51, 8 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, ընդգծելով հարցի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը:

«Եվրամիությունը շատ հստակ ներկայացրել է իր տեսակետը և հրապարակվել է խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին հայտարարություն: Դա նաև ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ավելի վաղ, Եվրամիությունը կոչ էր արել Ադրբեջանին  անհապաղ ազատել կալանքի տակ գտնվող հայ գերիներին՝ նշելով, որ դա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար:


© 2009 ARMENPRESS.am