Անհետ կորածների որոնողական աշխատանքները չեղարկվել են անբարենպաստ եղանակի պատճառով  

11:21, 8 Մարտ, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների  պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ պարզաբանելով,որ նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը՝ մարտի 9-ին:

Զինադադարից հետո մինչև օրս հայտնաբերվել է 1490 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:


© 2009 ARMENPRESS.am