«Ուրարտու»-ն պարտվել է Չարենցավանում

16:33, 6 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Վան»-ը Չարենցավանում ընդունեց «Ուրարտու»-ին:

«Արմենպրես» հաղորդմամբ` գոլառատ խաղում «Ուրարտու»-ն պարտվեց 3:1 հաշվով: Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում գոլի հեղինակեցին  Վագահն Ակվազյանը և Ալեքսանդր Տենյանը, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ  Սալոմոն Նիրիսարկեն: «Ուրարտու»-ի հեղինակություն գնդակը խփեց Իսահ Ալիյուն:

Այս տուրից հետո «Ուրարտու»-ն հայկական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է և 12 խաղից հետո ունի 18 միավոր: «Վան»-ը 7-րդն է և ունի միայն 15 միավոր” Մրցաշարայի աղյուսակի առաջատարները 25-ական միավորով «Արարատ»-ը և «Ալաշկերտ»-ն են:

 


© 2009 ARMENPRESS.am