Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսական հատուցում է տրամադրել ևս 121 ընտանիքի

14:57, 6 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի որոշմամբ՝ ֆինանսական հատուցում է ստացել սեպտեմբերի 27-ից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների ևս 121 ընտանիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից:

«Ընդհանուր առմամբ հատուցումների թիվը կազմում է 1862, որից 1450-ը`  այս (Արցախյան 44-օրյա) պատերազմի արդյունքում»,-հավելել են հիմնադրամից:


© 2009 ARMENPRESS.am