Կամպանիան հեռացել է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

15:35, 5 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դավիդ Կամպանյան թիմը գլխավորում էր 2020 թվականից: «Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:

Դեռևս դեկտեմբերին` VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ էր ճանաչվել «Արարատ-Արմենիան» գլխավորող Դավիդ Կամպանյան: Իսպանացի մարզչի գլխավորությամբ Հայաստանի չեմպիոնը 9 խաղում վաստակել է 18 միավոր և առաջնության առաջատարներից մեկն է: «Արարատ-Արմենիան» ամենաքիչ գնդակն է ընդունել (3) , իսկ խփած գնդակների քանակով (14) զիջում է միայն «Նոային»: Դավիդ Կամպանյան լավագույնն է եղել նաև երկրպագուների վարկածով: Ընդհանուր միավորների քանակով իսպանացուն հաջորդել են հավասար միավորներ հավաքած Եղիշե Մելիքյանը («Ալաշկերտ») և Վարդան Բիչախչյանը («Արարատ»):

 


© 2009 ARMENPRESS.am