Իվետա Տոնոյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպման ժամկետներին

12:08, 5 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպումը պետք է կայանա կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Քանի որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ նախատեսված չէ, իսկ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա քաղաքական խորհրդի նիստից հետո, տրամաբանորեն այսօր Գագիկ Ծառուկյան և Նիկոլ Փաշինյան հանդիպում նախատեսված չէ»,- ասաց Տոնոյանը:

Մարտի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով քննարկում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում դեռ չի կայացել:


© 2009 ARMENPRESS.am