Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի․ Արման Թաթոյան

11:36, 5 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 5-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացնում է նոր հայեցակարգ՝ ՀՀ մարզերում սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արման Թաթոյանը ընդգծեց. «Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի: Մարդու իրավունքների պաշպանի իրավասության սահմաններում կատարված համակողմանի ուսումնասիրությունները և ապացույցները վկայում են հենց այդ մասին» ։

Ասուլիսի ընթացքում Մարդու իրավուքների պաշտպանը ներկայացնում է բացառապես ապացույցներ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որի հիման վրա համապատասխան մարմինների կողմից կարվեն հետևություններ։ 


© 2009 ARMENPRESS.am