Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի փոխմարզպետի պաշտոնից

17:28, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի փոխմարզպետի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Ալեքսան Ալեքսանյանը Արմավիրի փոխմարզպետ էր նշանակվել 2020թ. հոկտեմբերի 30-ին:


© 2009 ARMENPRESS.am