Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

11:41, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, որով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը:

Հանձնաժողովը կնախագահի ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, հանձնաժողովի կազմում կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և այլ բարձրաստիճան անձինք:

Մարտի 3-ին, կյանքի 89-րդ տարում մահացել է հայտնի թավջութակահարուհի ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Մեդեա Աբրահամյանը:


© 2009 ARMENPRESS.am