ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ ընտրական համակարգի բարենորոգման մասին

10:37, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել Է օրինագիծ ամերիկյան ընտրական համակարգի որոշ դույթների բարենորոգման մասին: Նախաձեռնության օգտին արտահայտվել Է 220 կոնգրեսական, դեմ Է քվեարկել 210-ը, հաղորդել Է ստորին պալատի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանում Է The Hill թերթը, օրինագիծը, բացի այլ բաներից, նահանգների իշխանություններին պարտավորեցնում Է բնակիչներին ընձեռել փոստով քվեաթերթիկներ ստանալու հնարավորություն, նախատեսում Է վաղաժամկետ քվեարկություն ընտրություններից 15 օր առաջ եւ լրացուցիչ միջոցների տրամադրում՝ ընտրությունների հետ կապված արտաքին սպառնալիքների դիմակայան համար:

Նախաձեռնության հեղինակները նաեւ կոչ են անում ստեղծելու անկախ հանձնաժողովներ ընտրական օկրուգների բաժանման համար: Բացի դրանից, ընտրությունների օրն առաջարկվում Է դարձնել ոչ աշխատանքային դաշնային ծառայողների համար: Այժմ օրինագիծը պետք Է քննարկվի Սենատում:

Վերին պալատում, որտեղ տեղերն այժմ հավասարապես են բաշխված երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ, դրա անցնելու հեռանկարները կասկածելի են, գրում Է The Hill-ը: Ինչպես իր հերթին ճշտում Է CNN հեռուստաընկերությունը, երկու տարի առաջ Ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել Է նման օրինագիծ, սակայն այն ժամանակ հանրապետականների կողմից վերահսկվող Սենատը դրան այդպես Էլ հավանություն չի տվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am