ԱԺ-ում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

10:00, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 4-ի նիստի ընթացքում խորհրդարանում տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել ԳրիգորյանիԱրմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, սակայն Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:

Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նաև մի շարք օրենքների նախագծեր և օրենսդրական նախագծերի փաթեթներ:

Քառօրյա նիստի ընթացքում մարտի 3-ին Ազգային ժողովում կայացել է կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքում պատգամավորներն իրենց հարցերն են ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին:


© 2009 ARMENPRESS.am