«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչով է պայմանավորված ՀՀ առեւտրաշրջանառության կրճատումը
09:20, 4 Մարտ, 2021ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համավարակն ու պատերազմի հետեւանքները մեր տնտեսությունը ծանր վիճակի առաջ են կանգնեցրել: «ՀՀ»-ն պարբերաբար դիտարկում է այս կամ այն տվյալները՝ հասկանալու համար, թե ինչ պատկեր է ամենատարբեր ոլորտներում՝ դրանից բխող ազդեցություններով: Քանի որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է տվյալները, փորձեցինք հասկանալ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առեւտրաշրջանառության դինամիկան 2020 թ. արդյունքներով: Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը մեզ խնդրո առարկայի հետ կապված որոշակի տվյալներ տրամադրեց:
Ըստ այդ տվյալների վերլուծության, մասնագետի խոսքերով, բնականաբար, 2020-ին, պայմանավորված համավարակի տնտեսական ազդեցություններով՝ այդ թվում համախառն առաջարկի եւ պահանջարկի անկմամբ, սահմանների փակմամբ, տնտեսական լոքդաունով, առեւտրաշրջանառության ծավալը անկում պետք է ապրեր. «Հատկապես, այս անկման վրա ազդեցություն է գործել լոքդաունը, քանի որ արդյունաբերության դադարի դեպքում ներդրումային եւ միջանկյալ սպառման արտադրական նշանակության ապրանքների պահանջարկը կտրուկ անկում է ապրում, ինչն էլ ազդում է այդ ապրանքների առեւտրաշրջանառության ծավալների վրա…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
© 2009 ARMENPRESS.am