«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Համակարգային լուծում ժողովրդագրության խնդիրներին

09:00, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի անկախացումից հետո ժողովրդագրական վիճակի վատացման միտումը շարունակվում է, որն արդեն վտանգում է մեր ազգային անվտանգության հիմքերը: Ժողովրդագրական վիճակի բարելավման հրամայականն այսօր նաեւ թելադրվում է հարեւան ոչ բարյացակամ պետություններում ծնելիության անհամեմատ ավելի բարձր տոկոսով: Հայաստանում այս հիմնարար խնդիրը լուծելու համար պարբերաբար իրականացվել են տարբեր ծրագրեր՝ սկսած բնակարանային ապահովումից եւ վերջացրած դրամական խրախուսման միջոցառումներով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նոր իրավական ակտ՝ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը: Առաջարկվող օրենքի հիմնական թիրախը ծնելիության խթանումն է, որը Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է եւ չի ապահովում նույնիսկ բնակչության պարզ վերարտադրություն, ինչի համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Սակայն ընտանիքում 2 կամ 3 երեխա ունենալով էլ հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն եւ հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման, դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ընտանիքում ծնվի առնվազն 4 երեխա»:

                            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am