Տեսչական մարմինները զգուշացնում են կորոնավիրուսի հետ կապված վերահսկողության խստացման մասին

20:26, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը ենթակա տեսչական մարմինները կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով  տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 3-ին, ՀՀ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ քաղաքացիներին հորդորել է վերադառնալ դիմակների կրման խիստ ռեժիմի, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճում է:



© 2009 ARMENPRESS.am