«Լոռին» սերբ նոր հարձակվող ունի

09:06, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին «Լոռին» պայմանագիր է ստորագրել սերբ ֆուտբոլիստ Նիկոլա Պոպովիչի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա եզրային հարձակվողը հանդես է եկել սերբական «Դինամո Վրանյե», «Նապրեդակ», «Կոլուբարա», «Բորցա», «Պիվարա», «Մետալաց» ակումբներում, Մոնտենեգրոյի «Գրբալյ» թիմում։

Պոպովիչը Սերբիայի առաջին լիգայի չեմպիոն է։


© 2009 ARMENPRESS.am