Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից. նշանակվել է Արմեն Գասպարյանը

15:50, 2 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Արմեն Գասպարյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել Փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am