Գեղարքունիքում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան

15:37, 2 Մարտ, 2021

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին երկու օրերին Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ տեղացած ձյան պատճառով փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան տեղումները Մարտունու տարածքում կազմել են 15-20, Ճամբարակում՝ մինչեւ 15, մյուս տարածքներում՝ մինչեւ 5-10 սանտիմետր։ «Ձյան տեղումների ընթացքում ճանապարհներին կատարվել են մաքրման եւ մշակման աշխատանքներ։ Բացի այդ, տեղացած ձյունը նաեւ ուղեկցվել է հալոցքով, բուք առայժմ չի գրանցվել։ Այս պահի դրությամբ մարզում չունենք որեւէ փակ կամ դժվարանցանելի ճանապարհ»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am