Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը քննարկել են երկրում առկա իրավիճակը

15:01, 2 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։ Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը»,- նշել է Մարուքյանը:


© 2009 ARMENPRESS.am