Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք
11:25, 2 Մարտ, 2021ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մարտի 1-ին կատարվել է 123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3268 քաղաքացու հետազոտություն, որից 506-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2390 դեպք: Կատարվել է 20 հազար 716 թեստավորում»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
© 2009 ARMENPRESS.am