ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ

10:44, 1 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏՌԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 22-ից 28-ն գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 91 հրդեհի, 6 փլուզման, 1 հեղեղման, 2 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 122 կենցաղային կանչ. տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:

Արձանագրվել է թունավորման 7 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 171 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 143 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 


© 2009 ARMENPRESS.am