Ուկրաինայի հայերը հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

18:21, 28 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում պատարագ է մատուցվել Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ: Փերտվարի 28-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Սումգայիթի ջարդերի հայ զոհերի հիշատակին նվիրված ծառայություն է մատուցվել, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը:

Կիեւում Պատարագ է մատուցվել Սրբոց Նահատակաց եկեղեցում, որն իրականացրել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի պատրիարքարանի ղեկավար, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Պատարագին մասնակցել են Ուկրաինայի Հայերի միության, Կիեւի համայնքի ներկայացուցիչները, Ուկրաինայի մայրաքաղաքից եւ մերձակա շրջաններից Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդները:

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի տարբեր տարածաշրջաններում հայ համայնքի ներկայացուցիչներն ամեն տարի անցկացնում են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին:


© 2009 ARMENPRESS.am