Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել

13:36, 28 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում փետրվարի 27-ին կատարվել է 21 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի առողջապահության նախարարությունից, Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3145 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 385 դեպք: Կատարվել է 20 593 թեստավորում:

Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

 


© 2009 ARMENPRESS.am