Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան

13:56, 26 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Վիրաբյանին Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հովհաննես Վիրաբյանին նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Էսթերա Մկրտումյանը հետ է կանչվել Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:


© 2009 ARMENPRESS.am