Մարիա Գևորգյանը Հայաստանի առաջնության առաջատարն է

00:38, 25 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան ընթացող Հայաստանի կանանց առաջնությունը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 76-րդ առաջնության նախավերջին տուրում հաղթանակներ տոնեցին Աստղիկ Հակոբյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Ղուկասյան-Գրիգորյան պարտիայում:

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ առաջատարը շարունակում է մնալ Մարիա Գևորգյանն, ով հավաքել է 6 միավոր: 5,5 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը, իսկ 5 միավոր է վաստակել Մարիամ Մկրտչյանը:

Հայաստանի առաջնության ավարտին մնաց մեկ տուր:

 


© 2009 ARMENPRESS.am