Ջութակահար Ֆյոդոր Ռուդին և Պետական սիմֆոնիկ նվագախումբ. ծրագրում՝ Վիվալդի, Պիացոլա

15:47, 24 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա համատեղ համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը, որը տեղի կունենա փետրվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Երեկոյին կհնչեն Անտոնիո Վիվալդիի և Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները:


© 2009 ARMENPRESS.am