Չինաստանն Իրան կուղարկի կորոնավիրուսի դեմ 250 հազար դոզա պատվաստանյութ

21:20, 22 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ չինական Սինոֆարմ պատվաստանյութի շուրջ 250,000 դոզա պատրաստ է՝ ուղարկվելու Իրան ` Պեկինում Իրանի դեսպանության հետ համաձայնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է INA-ն:

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի ցանկանում հարցի մասին խոսել նախքան տեխնիկական մանրամասների հրապարակումը՝ հավելելով,որ չափաբաժինները Չինաստանի կառավարությունը նվիրել է Իրանին,և դրանք չվերթով կուղարկվեն Իրան:

Խոսնակն ասել է, որ կոնկրետ օրը հայտնի կդառնա Պեկինում Իրանի դեսպանատան հետ համաձայնեցված նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուն պես:

 

 


© 2009 ARMENPRESS.am