Հայաստանն ու Արցախը քննարկել են արտակարգ իրավիճակների հաղթահարման հարցերում համագործակցության ուղղությունները

12:16, 22 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման հարցերում երկու հանրապետությունների համապատասխան օղակների համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am