Գարո Փայլանն ահազանգել է Թուրքիայում արևմտահայերենի ոչնչացման վտանգի մասին

11:39, 22 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ահազանգել է, որ այդ երկրում արևմտահայերենը, ի թիվս այլ լեզուների, հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մայրենի լեզուս՝ արևմտահայերենը և բազմաթիվ այլ լեզուներ ոչնչացման եզրին են: Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ, որ լեզուները եղբայրաբար ապրեն մեր երկրում»,- գրել է Փայլանը:

Փետրվարի 21-ը ողջ աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի օր: Այս մասին որոշումը ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանում՝ 1999 թվականի նոյեմբերին։

Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:


© 2009 ARMENPRESS.am