Երևանում անհնազանդության ակցիաներ են, կան փակ փողոցներ

17:50, 20 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության  հրավիրած հանրահավաքի մասնակիցվները Երևանի Փոքր կենտրոնում փողոցներ են փակել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի ավարտից հետո հայտարարվեց 4 ուղղություններով՝ Մաշտոցի պողոտա- Ամիրյան, Սայաթ Նովա- Աբովյան, Բաղրամյան, Մոսկովյան փողոցներով երթ անցկացնելու մասին:

Մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ երթ են անցկացնում հանրահավաքի մասնակիցները, կան փակ փողոցներ:

Անհնազանդության ակցիաները շարունակվում են:

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ փետրվարի 22-ից սկսած Երևանում ամեն օր անհնազանդության ակցիաներ են ակցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: 

[gallery id= 64341 ]

© 2009 ARMENPRESS.am