Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության հայց է ներկայացրել. ամերիկյան ԶԼՄ-ներ

16:37, 20 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հայց է ներկայացրել 7 տարվա ամուսնությունից հետո ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Ըստ հրապարակումների՝ 40-ամյա հեռուստաաստղը պահանջել է իրենց երեխաների համատեղ իրավական և ֆիզիկական խնամակալությունը:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը համատեղ 4 երեխա ունեն:

Աստղերից և ոչ մեկը պաշտոնապես չի մեկնաբանում ամուսնալուծության վերաբերյալ տեղեկությունները:


© 2009 ARMENPRESS.am