Փաստաբանը հայտնում է Կարեն Բեքարյանին ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկելու մասին

20:40, 19 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբան Գոռ Միքայելյանը հայտնել է «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանին Ազգային անվտանգության ծառայության կողմից բերման ենթարկելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փաստաբանը նշել է, որ քրեական գործի շրջանակներում խուզարկության է ենթարկվել Բեքարյանի տունը,այնուհետև վերջինս բերման է ենթարկվել ԱԱԾ:

«Արմենպրես»-ը փորձում է մանրամասնել պարզել Ազգային անվտանգության ծառայությունից:


© 2009 ARMENPRESS.am