Ջո Բայդենի վարչակազմը որոշել է վերադառնալ Փարիզի կլիմայի համաձայնագրին

20:18, 19 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է վերադառնալ Փարիզի կլիմայի համաձայնագրին, որից ԱՄՆ-ը դուրս էր եկել 2017 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, Փարիզի համաձայնագիրը ԱՄՆ-ին պարտավորեցրել է մինչեւ 2025 թվականը մի քանի տասնյակ տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:

Թրամփը համաձայնագիրն ԱՄՆ-ի համար ոչ շահավետ է համարել.Նրա գնահատմամբ ՝ այն իր երկրի վրա շատ ավելի խիստ սահմանափակումներ է դրել, քան մյուսների, մասնավորապես ՝ Չինաստանի վրա:


© 2009 ARMENPRESS.am