Թեհրանը մտադիր է ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել. Ռոհանի

20:14, 18 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է «ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Irna գործակալությունը:

«Այդ միություններին անդամակցելը շատ կարևոր է»,-ասել է Ռոհանին և ընդգծել, որ ԵԱՏՄ-ն արտահանման հարցում Իրանին շատ է աջակցել: Իրանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով Թեհրանը կկարողանա ակտիվ ներկայություն ապահովել տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս:


© 2009 ARMENPRESS.am