Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է կայուն. Զախարովա

18:30, 18 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է կայուն, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնացել: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները վերահսկում են իրավիճակը ... նրանք շարունակում են մաքրել տարածքը պայթուցիկ առարկաներից և ապահովել փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարձի անվտանգությունը», - ասել է Զախարովան:


© 2009 ARMENPRESS.am