Գյումրի-Երևան ճանապարհին մի շարք համայնքների բնակիչներ կանգնեցրել են վարչապետի շարասյունը և աջակցություն հայտնել նրան

16:20, 17 Փետրվար, 2021
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրի-Երեւան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում եւ Ուջանում քաղաքացիները կանգնեցրին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին։  
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ։ 
Թեմայի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել նաև ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը․ 

«Գյումրիից Երևան վերադառնալիս երեք անգամ ժողովուրդը կանգնեցրեց մեքենաների շարասյունը, որ վարչապետին հայտնի իր աջակցությունը: Հիմնական ասելիքն էր՝ թավիշը վերացրեք»,- գրել է Սարգսյանը։ 


© 2009 ARMENPRESS.am