Ստեփանակերտի և Մարտակերտի մոտակայքում իրականացվում են չպայթած զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ

11:27, 16 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական ջոկատները՝ չպայթած ռազմամթերք հայտնաբերելու նպատակով, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Անհրաժեշտության դեպքում հայտնաբերված զինամթերքը տեղում կպայթեցվի։ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը՝ պայթեցման աշխատանքներ են իրականացնելու Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Բերքաձոր, Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում։ Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ»,-իրազեկում են ծառայությունից՝ հավելելով,որ լրացուցիչ տեղեկատվության համար գործում է 911 հեռախոսահամարը։


© 2009 ARMENPRESS.am