Կրիշտիանու Ռոնալդուն 8 մլն եվրո արժողությամբ ավտոմեքենա է գնել

20:40, 15 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուվենտուս»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 8 մլն եվրո արժողությամբ նոր, հազվագյուտ Bugatti Centodieci ավտոմեքենա է ձեռք բերել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «eurosport» կայքը, նման մեքենա լինելու է միայն իր  և աշխարհի 9 այլ հարուստ մարդու մոտ:

Նա հնարավորություն կունենա երթևեկել դրանով միայն 2021 թվականի վերջում, քանի որ մեքենան դեռևս փորձարկումների փուլում է:

 


© 2009 ARMENPRESS.am