Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշները կներկայացվեն Երևանում

16:05, 15 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի գորգերի թանգարանի հետաքրքիր նմուշները կցուցադրվեն Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը կբացվի փետրվարի 20-ին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են: Շուշիից հանվել են նախորդ տարվա նոյեմբերի 1-ին։

Ցուցադրված նմուշներից ամենահինը 350 տարեկան է։


© 2009 ARMENPRESS.am