ԱԻՊԾ փրկարարները որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում

10:40, 15 Փետրվար, 2021
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 
Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

© 2009 ARMENPRESS.am