ՀՀ ԱԻՆ-ը հերքում է Հայաստանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին լուրերը

16:55, 14 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերթում է համացանցում շրջանառվող այն լուրերը, որ Հայաստանում իբ սպասվում է ուժեղ երկրաշարժ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից»

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը և հորդորում բացառապես հետևել ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am