Կուբաթլուի հատվածում հայտնաբերվել է չորս զինծառայողի աճյուն

14:33, 14 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոտանի (Կուբաթլու) հատվածում փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն փետրվարի 15-ին:

Աղբյուրը հայտնում է, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:


© 2009 ARMENPRESS.am