Պատմության հետագծով  

11:00, 14 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաթոլիկ աշխարհում փետրվարի 14-ին նշում են Սուրբ Վալենտինի օրը։

-1925 թ. փետրվարի 14-ին ծնվել է Սերգեյ Աբրահամյանը՝ հայ նշանավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս (մահ.՝ 2005 թ.)։

-1958 թ. փետրվարի 14-ին ծնվել է Սմբատ Լպուտյանը՝ հայ ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր, շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։

-1959 թ. փետրվարի 14-ին ծնվել է Ռենե Ֆլեմինգը՝ ամերիկյան օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո, հանդես է եկել աշխարհի հայտնի օպերային թատրոններում։

-1974 թ. փետրվարի 14-ին ծնվել է Գարիկ Մարտիրոսյանը՝ հայ ճանաչված հումորիստ, հաղորդավար եւ շոումեն։

-2005 թ. փետրվարի 14-ին ստեղծվեց «Յութուբ» համացանցային տեսահոսթինգի կայքը։

-1859 թ. փետրվարի 14-ին Օրեգոնը դարձավ ԱՄՆ-ի 33-րդ նահանգը։

-1912 թ. փետրվարի 14-ին Արիզոնան դարձավ ԱՄՆ-ի 48-րդ նահանգը։

-1882 թ. փետրվարի 14-ին ծնվել է Հայկանուշ Մառքը՝ հայ գրող, հասարակական գործիչ։ Մառք գրական անունը ստացել է հոր անվան առաջին վանկից:

-1909 թ. փետրվարի 14-ին ծնվել է Գառնիկ Ստեփանյանը՝ հայ գրականագետ, թատերագետ, գրող, բառարանագիր, արվեստագիտության դոկտոր (1971), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար):

Մ. Ա.


© 2009 ARMENPRESS.am