Պատմության հետագծով 

10:45, 13 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1770 թ. փետրվարի 13-ին ծնվել է Ներսես Ե Աշտարակեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ (մահ.՝ 1857 թ.)։

-1918 թ. փետրվարի 13-ին ԽՍՀՄ-ում մտցվեց «Գրիգորյան» օրացույցը. որոշված էր 1918 թ. հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։

-1934 թ. փետրվարի 13-ին խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվեց Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։

-1689 թ. փետրվարի 13-ին Անգլիայում ավարտվեց, այսպես կոչված, Փառավոր հեղափոխությունը։

-1769 թ. փետրվարի 13-ին ծնվել է Իվան Կռիլովը՝ ռուս նշանավոր գրող, հայտնի է իր առակներով (մահ.՝ 1844 թ.)։

-1668 փետրվարի 13-ին Իսպանիայի կողմից Պորտուգալիան ճանաչվում է անկախ երկիր:

-1894  թ. փետրվարի 13-ին ծնվել է Համբարձում Խաչանյանը՝ հայ դերասան (վախճ.՝ 1944 թ.):

Մ. Ա.


© 2009 ARMENPRESS.am