Կառավարությունը նախատեսում է այլընտրանքային ճանապարհներ կառուցել Սյունիքի մարզում

19:20, 10 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է այլընտրանքային ավտոճանապարհներ կառուցել Սյունիքի մարզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:

«Այո, կառուցելու ենք: Եղանակային պայմանները թույլ տալուն պես կառուցելու ենք»,- ասաց Պապիկյանը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմից հետո Սյունիքի մարզի որոշ ավտոճանապարհների խնդիրը դեռ լուծված չէ:


© 2009 ARMENPRESS.am