Նախորդ տարի տարածաշրջանում գրանցվել է 1650 երկրաշարժ

17:45, 10 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին տարածաշրջանում գրանցվել է  1650 երկրաշարժ, որոնցից ամենաուժգինը եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ 5.9 մագնիտուդով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:

«Իրանում տեղի ունեցած երկրաշարժը գրանցվել էր ՀՀ-ի հետ սահմանից մոտ 100-120 կմ հեռավորության վրա: Սյունիքի մարզում երկրաշարժը զգացվել էր ոչ բոլորի կողմից, քանի որ հեռավորությունը մեծ էր: Անցյալ տարի երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ՝ Իգդիրի տարածքում, որը բնակչությունը զգացել էր, սակայն այն թույլ էր՝ 4.1 մագնիտուդ»,- նշեց Մարգարյանը:  


© 2009 ARMENPRESS.am