Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուշադրությամբ հետևում է իրադրությանը Հարավային Կովկասում

11:02, 9 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաթոլիկ աշխարհի հոգևոր քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հատուկ ուշադրությամբ է հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Խոսելով աշխարհի տարբեր կետերում քաղաքական իրադրության ու ի հայտ եկած անկայունության օջախների մասին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանին՝ ասելով. «Հատուկ ուշադրությամբ եմ հետևում իրադրությանը Հարավային Կովկասում, որտեղ շարունակվում են մի շարք հակամարտություններ, որոնցից մի քանիսը բռնկվեցին նախորդ տարի՝ խարխլելով ողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:

Կաթոլիկ աշխարհի քահանայապետը հույս է հայտնել, որ 2021 թվականին ի վերջո կավարտվի հակամարտությունը Սիրիայում, կվերականգնվի ուղիղ երկխոսությունը իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, կվերականգնվի կայունությունը Լիբանանում և խաղաղությունը Լիբիայում:


© 2009 ARMENPRESS.am