Ռուստամ Բաքոյանը մասնակցել է Սինջարի ցեղասպանության 104 եզդի զոհերի հուղարկավորության արարողությանը

14:50, 6 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը մասնակցել է Սինջարում (Շանգալում) ցեղասպանության զոհ դարձած 104 եզդի զոհերի հուղարկավորության արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բաքոյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սինջարում մասնակցում եմ մեր ցեղասպանության զոհերի հուղարկավորության արարողությանը: Ողջ աշխարհից ամբողջ եզդիական համայնքը հավաքվել է»,- տեսանյութում նշում է Բաքոյանը:

Փետրվարի 4-ին Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Կադհիմիի, նախագահ Բարհամ Սալահի, խորհրդարանի նախագահ Մահաադ Հալբուսիի, Իրաքի այլ պաշտոնյաների, միջազգային պաշտոնյաների և եզդի համայնքի անդամների ներկայությամբ Ռուստամ Բաքոյանը Բաղդադում մասնակցել էր Սինջարում (Շանգալում) ցեղասպանության զոհ դարձած 104 եզդի զոհերի հոգեհանգստի արարողությանը:

 


© 2009 ARMENPRESS.am