ԵԱՏՀ-ն 2020 թվականի արդյունքներով ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի անկումը կանխատեսում Է 3,9 տոկոսով

15:09, 5 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նվազումը, նախնական տվյալներով, կազմել Է 3,9 տոկոս, մամուլի ասուլիսում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2021 թվականին սպասվում Է, որ միության ՀՆԱ-ն կաճի 3,2 տոկոսով, հավելել Է նա: «Նախնական տվյալներով՝ 2020 թվականի տվյալներով՝ ՀՆԱ-ի որոշ նվազում սպասվում Է, ճշգրտված տվյալները կլինեն փոքր-ինչ ավելի ուշ, բայց առայժմ դա գնահատվում Է 3,9 տոկոս: Բայց այն կանխատեսումները, որոնք արել Է հանձնաժողովը, վկայում են, որ մեզ մոտ 2021 թվականը կլինի հաջող, եւ մենք սպասում ենք մեր միության երկրների տնտեսությունների աճ առնվազն 3,2 տոկոսով»,- ասել Է Մյասնիկովիչը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի աճը կշարունակվի նաեւ հետագայում: «Անտարակույս, այդ միտումը կպահպանվի»,- եզրափակել Է Մյասնիկովիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am